«Մայր Տաճարի բացմանը մասնակցելը իշխանության գործառույթների մեջ չէ»․ Հակոբ Ասլանյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

«Իշխանությունն ինքը կորոշի մասնակցել, թե չմասնակցել։ Բայց ես չեմ կարծում, որ դա այն հարցն է, որի վրա պետք է ծանրանալ։ Մասնակցելը իշխանության գործառույթների մեջ չէ»,- 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հայտարարությանը, ըստ որի՝ հրավեր է ուղարկվել ՀՀ բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին՝ մասնակցելու Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողություններին։

«Հոգևոր դասը թող իր հոգևոր գործունեությունն անի, եթե իշխանությանն այդ ժամանակ հարմար կլինի, կմասնակցի, հարմար չի լինի, զբաղված կլինի, չի մասնակցի։ Իշխանությունն այնքան զբաղվածություններ ունի, այնքան խնդիրներ կան երկրի առջև, և հուզական դաշտով գնալ, թե եկեղեցու բացմանը ներկա է եղել կամ չի եղել, և դրանով որոշել երկրի հետագա ճակատագիրն ինչպես է զարգանալու, առնվազն ծիծաղելի է»,- նշել է Ասլանյանը։