Քաղաքական ուժերի հետ հանդիպումները շարունակվում են, երբ պայքարը մեկնարկեց, շատերն էին աջակցում, անկեղծ կլինեմ՝ հիմա անհրաժեշտ կոնսոլիդացիան բավարար չէ, ավելին է պետք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ընդդիմադիր հիմնական ուժերը մեր կողքին են, բայց կան ուժեր, որ աջակցության կոչեր են անում, սակայն երբ շարժումը թափ է առնում, գործողություններ անելու, պատասխանատվություն վերցնելու փուլը գալիս է, նրանց խոսքն ու գործն իրար չեն համապատասխանում։ Կարևոր է, որ խոսքն ու գործը համապատասխանեն իրար, ոչ թե մտածեն՝ թող իրենք անեն, մենք գանք, տեր կանգնենք։ Հոգով, սրտով պետք է պայքարին նվիրվենք, որովհետև պետության շուրջ մարտահրավերները գոյաբանական են, համարժեք պետք է գործենք։ Ես ու Սրբազանը չենք պատրաստվում լքել պայքարի ճակատը, ամբողջ ամառ առանց հանգստանալու աշխատանք ենք տարել, Սրբազանի նվիրումը պետք է խոնարհում ու աջակցություն ստանա»,- ընդգծեց պատգամավորը։
Անդրադառնալով օրերս կայացած Սրբազանի և երկրորդ և երրորդ նախագահների հանդիպմանը, Դանիելյանը նշեց, որ առաջիկայում պլանավորվում է հանդիպում նաև առաջին նախագահի հետ, անձնական խնդիրների պատճառով չի ստացվել հանդիպումը, նաև հանդիպումներ կլինեն նախկին վարչապետների հետ, ուժերը պետք է մեկտեղել։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
0Comments