Ադրբեջանում պահվող գերիներն ու պատանդները պետք է վերադառնան, ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից

Մանրամասներ
Բագրատ սրբազան

ՀՀ-ն պետք  էհրաժարվի հականերով արտաքին քաղաքականությունից եւ վերադառնա վստահելի եւ կանխատեսելի գործընկերոջ կարգավիճակին: Այս մասին այսօր՝ սպետեմբերի 7-ին, «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրովցպանելային քննարկման ժամանակ ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:

«ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի ուժային կենտրոնների շահերի համադրմամբ, գործընկերային կապերի խորացման, փոխգործակցության նոր հեռանկարներ սահմանելու: ՀՀ-ն պետք է ձեռնամուխ լինի գործընկեր, դաշնակից երկրների հետ հարաբերությունների վերականգնմանն ու խորացմանը՝ միաժամանակ պատրաստակամ լինելով ձեռք բերել նոր գործընկերներ, նրանումնաեւ մեծ դերակատարություն հանձնելով սփյուռքյան ներուժին: Մենք երկարաժամկետ եւ կայուն խաղաղության դրոշակակիրը պետք է դառնանք, մենք պետք էգործենք եւ անենք ամեն բան, որ խաղաղությունը լինի իրական եւ սերունդներին փոխանցելի, նաեւ սերունդների նախապատրաստելով գալիք անորոշության դեմ»,- ասել է նա:

Բագրատ Սրբազանը իր խոսքում հայտարարեց, որ Ադրբեջանում պահվող գերիներն ու պատանդները պետք է վերադառնան, ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից, արցախցիները պետք է վերադառնան իրենց բնօրրանը, արցախյան խնդիրը պետք է լինի բանակցային օրակարգում: