Ի՞նչ է որոշել Դատախազությունը Հովիկ Աղազարյանի գործով

Մանրամասներ
հովիկ աղազարյան աննա վարդապետյան

«Հրապարակ»-ը գրում է․ 

ՔՊ վարչության երեկվա նիստից հետո, որը վարել է վարչության նախագահ Փաշինյանը, հայտարարվեց, որ Հովիկ Աղազարյանը հեռացվում է կուսակցությունից։ Աղազարյանի հեռացման պատճառ նշվում է «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքը, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները»։

Այս հայտարությունից ժամեր անց Հովիկ Աղազարյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինքն է դուրս գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, բայց պատգամավորի մանդատը վայր չի դնում։

Այս դեպքերը սկսվեցին այն պահից, երբ Հովիկ Աղազարյանը` երկու օր առաջ, հայտարարեց, որ մերժում է Փաշինյանի «խնդրանքը» և վայր չի դնի պատգամավորական մանդատը։

Հաշվի առնելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեում Աղազարյանի վերաբերյալ քրեական վարույթ կա, ուստի չի բացառվում, որ դատախազը նրան անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ մտնի Ազգային ժողով, դատախազություն հարցում արեցինք:

«Հրապարակ»-ին հայտնեցին, որ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց ներկայում չի քննարկվում։