Ես գնալու եմ Ոսկեպար՝ այնտեղի ժողովրդից ներողություն խնդրելու. Սուրեն Պետրոսյան. Տեսանյութ

Մանրամասներ
տավուշ

Եթե ներդրված էի, մայիսի 9-ին ամենամեծ պիկն էր, ինչո՞ւ չարտահայտվեց, իմ ներդրվածությունը. լավ նվազագույն տրամաբանություն կա՞, թե՞ չկա այստեղ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, որն այցելել էր Արցախի ներկայացուցչություն:

«Ներդրված մարդը նրա համար է, որ թույլ չտա, որ ինչ-որ բան տեղի ունենա պիկի ժամանակ: Երբ շարժումը հասավ իր ամենաանկումային կետին, երբ շարժում, որպես այդպիսին, չկար էլ, նոր ես դարձա ներդրվա՞ծ»,-ասաց նա:

Սուրեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսում է գնալ Ոսկեպար՝ ներողություն խնդրելու ժողորդից։

«Հիշո՞ւմ եք, ապրիլի 13-ին Ոսկեպարում տեղի ունեցավ հավաք-միջոցառում: Ես ապրիլի 9-10-ին գյուղի բնակիչներին ասացի, որ այսպիսի բան է տեղի ունենալու, մեծ թվով գյուղի բնակիչներ ասացին՝ մենք դուրս ենք գալու 200 հոգով ճանապարհը փակենք, որ հանկարծ գյուղ չմտնեն: ես հարցրեցի՝ ինչի՞ համար, ասացին՝ որ Սրբազանը գա, հետեւից գալու են ՀՅԴ ներկայացուցիչները, Քոչարյանի, Սարգսյանի կողմնակիցները, իսկ իրենք գյուղում տեղ չունեն:

Ես հատ-հատ էդ մարդկանց ասել եմ, խնդրել եմ, երաշխավորել եմ, որ սա չի դառնալու պառլամենտական ընդդիմության շարժում, այստեղ իրականում հողերը պահելու խնդիր կա, դրանից հետո ընդվզումը տեղի չի ունեցել։ Ստացվում է, որ իմ կամքից անկախ, ես խաբել եմ մարդկանց, եղավ այն, ինչ եղավ, դարձավ «Դիմադրություն-2» շարժում»,-ասաց նա։