Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա 1-ին դասարանցիների շնորհավորանքի հանդիսավոր արարողություն

Մանրամասներ
համալիր

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա առաջին դասարանցիների շնորհավորանքի հանդիսավոր արարողություն։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ-ից:

Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 500 երեխաներ․ նրանց համար կկազմակերպվի մուլտֆիլմի դիտում։

Ներկա կլինեն ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

Միջոցառումը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ։