Գրոսին ժամանել է Կուրչատով՝ Կուրսկի ԱԷԿ-ի զննման համար

Մանրամասներ
այց

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին ժամանել է Կուրչատով, որտեղ գտնվում է Կուրսկի ԱԷԿ-ը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Գրոսին մինչ այդ խիստ լուրջ վտանգ էր անվանել Կուրսկի ԱԷԿ-ի վնասումը Ուկրաինայի Զինված ուժերի գործողությունների պատճառով։ Նա տեղեկացրել է կայան այցելելու պլանների մասին, որպեսզի զրուցի նրա ղեկավարության հետ եւ պարզի, թե կատարվել են արդյոք գրոհներ կայանի դեմ։ ԱԷՄԳ-ն հայտնել է, որ ռազմական ակտիվությունն ԱԷԿ-ի կողքին լուրջ վտանգ է միջուկային եւ ֆիզիկական անվտանգության համար։ Կուրսկի ԱԷԿ ուղեւորությունը հասանելիություն կտրամադրի իրավիճակի անկախ գնահատման համար։

Ավելի վաղ իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ին տեղեկացրել էին, որ օգոստոսի 22-ի գիշերը Կիեւի վարչակարգը փորձել է կամիկաձե-դրոնով գրոհել ատոմային էլեկտրակայանը Կուրչատովում։ Անօդաչուն խփվել եւ հայտնաբերվել է օգտագործված միջուկային վառելիքի պահեստարանից ոչ հեռու։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Կիեւի վարչակարգի փորձն անվանել է միջուկային ահաբեկչության ակտ, որը պահանջում է ԱԷՄԳ-ի անհապաղ արձագանքը։

Կուրսկի ԱԷԿ-ը մտնում է հզորությամբ հավասար ռուսական ատոմային կայանների քառյակի մեջ, գտնվում է Կուրչատով քաղաքի կողքին եւ երկրի Միասնական էներգետիկ համակարգի կարեւորագույն հանգույցն է։ «Կենտրոն» էներգահամակարգը, որն ընդգրկում է Կենտրոնական դաշնային օկրուգի 19 մարզեր, հիմնական սպառողն է։ Կայանի բաժինը Սեւահողային շրջանի բոլոր էլեկտրակայանների սահմանված հզորությունում ավելի քան 50 տոկոս է։