Ջրասույզները Սիցիլիայի ափերի մոտ օրերս խորտակված զբոսանավից դուրս են բերել Հաննա Լինչի մարմինը

Մանրամասներ
նավ

Ջրասույզները Սիցիլիայի ափերի մոտ օրերս խորտակված զբոսանավից դուրս են բերել Հաննա Լինչի մարմինը՝ այսպիսով ավարտելով որոնողական աշխատանքները։

BBC-ն, 168.am-ի փոխանցմամբ, գրում է, որ 18-ամյա Հաննա Լինչի մարմնի հայտնաբերումից հետո մարդիկ սկսել են ցավակցություններ հղել նրա և նրա հոր՝ ձեռնարկատեր Մայք Լինչի մահվան կապակցությամբ, որի մարմինը հայտնաբերվել էր օգոստոսի 22-ին։

Անհետ կորած վեց անձանց որոնումները շարունակվում էին օգոստոսի 19-ից։ Ընդհանուր առմամբ, նավաբեկության հետևանքով զոհվել է 7 մարդ. նրանցից մեկի՝ նավի շեֆ-խոհարարի մարմինը գտել էին աղետից մի քանի ժամ անց։ Բրիտանական դրոշի ներքո նավարկող 56 մետր երկարությամբ Bayesian առագաստանավը, որտեղ եղել է 22 մարդ (12 հյուր և անձնակազմի 10 անդամ), օգոստոսի 19-ի առավոտյան ջրասույզ է եղել է Պալերմո քաղաքից ոչ հեռու։

Նավը խորտակվել է մի քանի րոպեի ընթացքում, փոթորկի պատճառով:59-ամյա Լինչը Միացյալ Թագավորության տեխնոլոգիական ոլորտի ամենահայտնի ձեռներեցներից մեկն էր և ընկերներին հրավիրել էր միանալ իրեն զբոսանավում՝ նշելու իր արդարացումը ԱՄՆ-ում խարդախության գործով խոշոր դատավարության ժամանակ:

Զոհերի թվում են նաև աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ Morgan Stanley International-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոնաթան Բլումերը և նրա կին Ջուդին, Clifford Chance ընկերության փաստաբան Քրիս Մորվիլոն և նրա կին Նեդան։15 մարդ, այդ թվում՝ 1 տարեկան մի երեխա և Լինչի կինը, կարողացել են փրկվել։