Լուկաշենկոն շնորհավորել է Վեհափառին․ Ձեր գործունեությունը միավորում է մարդկանց՝ զորացնելով հայրենիքի հանդեպ սերը

Մանրամասներ
կաթողիկոս

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ։

«Ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանությանն ուղղված ձեր կրթական աշխատանքն ու գործունեությունը միավորում են մարդկանց՝ զորացնելով հայրենիքի հանդեպ սերը նրանց սրտերում։

Դուք վաստակած հեղինակություն եք ձեռք բերել եկեղեցական, քաղաքական և հասարակական շրջանակներում, ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում»,-ասված է ուղերձում։

Լուկաշենկոն ընդգծել է, որ Գարեգին Բ-ի՝ ճշմարտությունը պաշտպանելու և բարոյական հիմքերը պահպանելու ներհատուկ ցանկությունը նպաստում է ազգային միասնության և ներդաշնակության պահպանմանը, հայ-բելառուսական երկխոսության համակողմանի զարգացմանը։

Նա Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին մաղթել է քաջառողջություն և Աստծո օգնությունը նրա բարձր ծառայության մեջ՝ ի բարօրություն հայ ժողովրդի։