ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որն այցով գտնվում է Իսրայելում՝ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի հասնելու եւ պատանդների վերադարձի նպատակով, հայտնել է, որ ընթացող բանակցությունները «գուցե, վերջին շանսն են»՝ հասնելու հրադադարի համաձայնության, news.am-ի փոխանցմամբ, տեղեկացրել է Times of Israel-ը։
«Սա վճռական պահն է, գուցե լավագույն, գուցե վերջին հնարավորությունը՝ տուն վերադարձնելու պատանդներին, հասնելու հրադադարի եւ բոլորին դեպի ամուր խաղաղություն եւ անվտանգություն տանող լավագույն ճանապարհին դնելու համար»,- ասել է Բլինքենը Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ինքն աշխատում է նաեւ, որպեսզի թույլ չտա թեժացում տարածաշրջանում Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակման երկյուղների ֆոնին, Թեհրանում հուլիսին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո։
0Comments