Սովորություններ, որոնք կփոխակերպեն ձեր կյանքը

Մանրամասներ
սիրուն աղջիկ

Սեփական կյանքը ավելի լավը դարձնելու համար պարտադիր չէ սարեր շուռ տալ ու տրամագծորեն փոխվել՝ սկսած երկուշաբթի օրվանից։ Բավական է միայն ձեռք բերել օգտակար սովորություններ, որոնք քայլ առ քայլ ձեր օրերն ավելի վառ ու հագեցած կդարձնեն։

Առողջություն, գեղեցկություն

  • Շատ խմեք։ Ամեն առավոտ քաղցած փորին մի բաժակ տաք կիտրոնաջուր խմեք։ Աշխատանքային սեղանի վրա ջրով լի շիշ դրեք։
  • Ամեն օր մի խավարտ փոխարինեք բանջարեղենային աղցանով։ Եվ սննդակարգի մեջ ամեն օր գոնե մեկ միրգ ներառեք։
  • Ձեր յուրաքանչյուր առավոտը սկսեք 10-15 րոպե ֆիզիկական ակտիվությունից։ Գտեք ձեզ հարմար տարբերակը՝ մարզանք. Յոգա, պարեր, մարզասարքեր։
  • Ստուգեք ձեր կոսմետիկ միջոցների անվտանգությունը։ Թողեք միայն դրանցից որակյալները և միաժամանակ համոզվեք պահպանման ժամկետների արդիականության մեջ։
  • Նախաճաշեք արթնանալուց հետո առաջին 30 րոպեներին։
  • Քնելուց կես ժամ առաջ հրաժարվեք գադջեթներից։
  • Առավոտյան և երեկոյան լվացվեք սառը ջրով կամ դեմքը տրորեք մի կտոր սառույցով։ Ձեր մաշկը ձեզ շնորհակալ կլինի։
  • Ավելի շատ կանգնեք ու քայլեք։ Նույնիսկ գրասենյակային աշխատանք կատարելիս դժվար չէ յուրաքանչյուր 45 րոպեն մեկ վեր կենալ, մի փոքր քայլել կամ կքանստել։ Իսկ եթե կարողանաք մի կանգառ ոտքով քայլել կամ վերելակի փոխարեն՝ ոտքով բարձրանալ աստիճանները, գերազանց կլինի

Անձնական արդյունավետություն

  • Կես ժամ շուտ արթնացեք։ Այդ ժամանակը նվիրեք ձեզ։
  • Պլանավորեք ձեր օրը։ Դա ձեզնից օրական 15 րոպե կխլի, բայց այդ կերպ դուք կշահեք մի քանի օգտակար ժամեր։
  • Շաբաթը պլանավորեք կիրակի օրը։ Այդպես դուք կարող եք լավագույնս հետևել ձեր առաջընթացին ու ժամանակ չեք կորցնի։
  • Ձեզ համար առաջնահերթություններ սահմանեք։ Ոսկե կանոն է. ջանքերի 80 տոկոսը պետք է ուղղված լինեն առաջնահերթությունների, իսկ 20-ը՝ երկրորդական խնդիրների լուծմանը։ Երեք ամենակարևոր խնդիրների լուծման համար գլխավոր առաջնահերթությունը դրեք։
  • Շատ կարդացեք՝ և գեղարվեստական գրականություն, և այլ ժանրի։ Նոր ինֆորմացիայի կանոնավոր հոսքը կբարելավի հիշողությունն ու կբարձրացնի աշխատունակությունը։
  • Կիրառեք «Պոմոդորո» տեխնիկան՝ 25 րոպե աշխատանքի վրա լիակատար կենտրոնացում և 5 րոպե հանգիստ։ Այդպես դուք կխուսափեք գերլարումից ու չեք կորցնի կոնցենտրացիան։
  • Ձեր պլանավորածից 15 րոպե շուտ դուրս եկեք տանից։ Որքան քիչ են ուշացումները, այնքան քիչ սթրես ու բաց թողնված հնարավորություններ կունենաք դուք։

Ֆինանսներ

  • Մի կողմ դրեք շահույթի 10 տոկոսը։
  • Տան համար գնումներ կատարեք մեկ շաբաթվա հաշվարկով։
  • Խանութ քաղցած կամ տխուր մի գնացեք, այլապես իմպուլսիվ գնումներից չեք խուսափի։
  • Ակտիվորեն օգտագործեք արժեթղթերը, քեշբեքի, լոյալության ծրագրերի ու բոնուսների հնարավորությունները։
  • Հագուստ գնեք սեզոնի ոչ թե սկզբում, այլ վերջում։ Եթե դուք տեսնում եք, որ ձմեռային երկարաճիտ կոշիկները մինչև մյուս ձմեռ չեն ձգի, ավելի լավ է միանգամից գարնանային զեղչերի ժամանակ նորը գնեք։
  • Հետևեք անվճար զվարճալիքներին։ Շատ ցուցահանդեսներ ու թանգարաններ անվճար այցելության օրեր են ունենում։ Օգտագործեք դրանք։
  • Տարին գոնե մեկ ամիս տնային հաշվապահություն վարեք։ Դուք ձեր մասին շատ նոր բաներ կարող եք իմանալ։
  • Նվերների ֆոնդ կազմակերպեք։ Ավելի հեշտ է ամեն ամիս մի քիչ կուտակել, քան հետո տոնակատարությունից առաջ մեծ գումար փնտրել։
  • Ֆինանսական գրագիտության վերաբերյալ գիրք կարդացեք։ Գոնե մեկը։

Հարաբերություններ

  • Գրկեք միմյանց։ Մենք հաճախ թերագնահատում ենք այս պարզ գործողությունը, բայց ամենօրյա գրկախառնությունները երեխաների, ծնողների ու սիրելիների հետ բարելավում են մթնոլորտն ընտանիքում։
  • Եթե հարցեր ունեք, հարցրեք։ Լուրջ, մեկ կարճ խոսակցությունը ավելի արդյունավետ է, քան բազմաթիվ մտորումները։
  • Քիչ շփվեք տոքսիկ մարդկանց հետ։ Մի ամաչեք խզել կապերը, որոնք ձեր կյանքի մեջ ոչ մի լավ բան չեն ավելացնում։
  • Մի անտեսեք աջակցության խմբերն ու թեմատիկ ընկերակցությունները։ Համախոհների միջավայրում շփվելը շատ կարևոր է, նույնիսկ, եթե դուք անուղղելի ինտրավերտ եք։
  • Աշխատեք չշփվել բողոքների, քննադատության ու բամբասանքների միջավայրում։
  • Զանգեք ծնողներին ու հին ընկերներին գոնե շաբաթը մեկ անգամ։
  • Սիրելիների հետ ժամանակ անցկացրեք։ Երբեմն դա դժվար է, բայց գոնե շաբաթը մեկ անգամ կարելի է երկուսով ինչ-որ տեղ գնալ ու այդ ժամանակը միմյանց նվիրել։
  • Նոր բան փորձեք։ Յուրաքանչյուր շաբաթվա համար պլանավորեք 2-3 փոքր էքսպերիմենտներ՝ ուրիշ խոհանոցի կերակրատեսակ, անսովոր հոբբի կամ միջոցառում, և այլն։
  • Շաբաթը մեկ անգամ ձեզ համար կարճ վերագործարկում կազմակերպեք։ Մեդիտացիայով զբաղվեք. Մայրամուտին հետևեք, դանդաղ ոտքով քայլեք, երազեք։
  • Մաքրեք ձեր շուրջը եղած տարածքը։ Գերազանց տարբերակ է ամեն կիրակի դեն նետել կամ ուրիշի տալ 5 անպետք իրեր։ Մաքուր տնային և ինֆորմացիոն տարածության մեջ ավելի հեշտ կլինի շնչելը։
  • Լավ երաժշտություն լսեք, հատկապես՝ ձանձրալի գործեր կատարելիս։
  • Գրեք ձեր զգացմունքների մասին։ Օրագիր, նամակներ. Ընտրեք ձեր տարբերակը ու դրան շաբաթական մի քանի անգամ 20-30 րոպե ժամանակ հատկացրեք։ Արդյունքը կզարմացնի ձեզ։
  • Ստեղծագործելու համար ժամանակ գտեք, անգամ, եթե մտածում եք, որ տաղանդ չունեք։ Տարբեր բաներ փորձեք, գտեք այն, ինչ ձեզ թուլացնում է, կատարելագործվեք։ Եթե ստեղծագործելուն շաբաթական 3 անգամ կես ժամ հատկացնեք, կարելի է ստանալ առաջին արդյունքներն ու լավ տրամադրություն։
  • Երազեք։ Երբ դուք մանրամասնորեն պատկերացնում եք ձեր իդեալական կյանքը, դուք մեծացնում եք դա իրականացնելու հնարավորությունները։
  • Բարի գործեր կատարեք։ Ամիսը գոնե մեկ անգամ օգնեք կարիքավորներին։ Միջոցներն ուղղեք բարեգործությանը կամ մասնակցեք կամավորական միջոցառումների։
  • Ուրախացեք մանրուքների համար ու շնորհակալ եղեք։ Երեկոյան 5 րոպե տրամադրեք այն բանին, որ օրագրում գրեք՝ ինչո՞ւ եք շնորհակալ այսօրվա համար, ի՞նչն է ձեզ ուրախացրել։

Ինչպե՞ս ներդնել սովորություններ

Եթե դուք ուզում եք այս սովորություններից մի քանիսը ներդնել ձեր կյանքում, փորձեք միկրոորոշումների տեխնիկան։

Միկրորոշումներն ինքներդ ձեզ տված փոքր խոստումներ են, որոնք ցանկացած խնդիր թույլ կտան տեղափոխել ավտոպիլոտի ռեժիմի։

Օրինակ, դուք ուզում եք նիհարել ու ձեզ առաջին խոսքն եք տալիս՝ ածխաջրածնային խավարտը փոխարինել բանջարեղենային ընթրիքով։ Առաջին խոստումը կատարելուց հետո անցեք մյուսին։

Միկրոորոշումները՝

  • Կոնկրետ ու չափելի են, ոչ մի վերացականություն չկա։
  • Դրանք հեշտ է կատարել, դրանք վայրկենական արդյունք են տալիս։
  • Դրանք պետք է հստակ պլանավորվեն՝ ըստ օրերի։

Խորհուրդ չի տրվում միաժամանակ 2 միկրոորոշում ընդունել։ Ամրապնդեք մեկը ու անցեք մյուսին։

Այս տեխնիկան գերազանց հարմար է իրատեսների, զբաղված մարդկանց և նրանց համար, ովքեր բազմիցս փորձել են ներդնել օգտակար սովորություններ, բայց գործն ավարտին չեն հասցրել։ Ավելի լավ է քիչ-քիչ հասնել նպատակին, քան կամային ջանքերով 2 շաբաթ կատարյալ կյանքով ապրել, իսկ հետո հետընթաց գրանցել։