Սեպտեմբերի 29-ին Էջմիածնի Սուրբ Տաճարը կրկին կբացի իր դռները. Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան

Մանրամասներ
մայր աթոռ

Այսօր Շողակաթ Ս. Էջմիածնի տոնն է՝ ըստ Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի ՔԴԿ տնօրեն Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

«Ըստ Ագաթանգեղոսի` Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքում Քրիստոս երկնքից իջնում է ոսկե մուրճով և ցույց տալիս Մայր Տաճարի կառուցման տեղը:

Այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգորը տեսնում է, թե ինչպե՛ս է երկնքից մի շող է կաթում: Այսօր Մայր Տաճարի ՆԱՎԱԿԱՏԻՔԻ օրն է:

Միածնաէջ Մայր Տաճարը նվիրագործվել և օծվել է 303 թ. Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին: Տիրոջ կամքով սեպտեմբերի 29-ին Ս. Տաճարը կրկին կբացի իր դռները՝ շարունակելով բաշխել դարավոր օրհնությունը մեր ժողովրդին»: