Կրակոցներից վիրավորվել են Թլիկի գյուղապետը, նրա որդին ու մայրը

Մանրամասներ
4

Այսօր՝ օգոստոսի 15-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, ոստիկանության Թալինի բաժնում, Ազգային անվտանգության ծառայության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թլիկ գյուղում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ, գրում է Shamshyan.com-ը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից Սլավիկ Սալոյանը Թլիկի վարչական ղեկավարն է, ժողովրդի լեզվով ասած՝ գյուղապետը, Մանվել Սալոյանը նրա որդին է, իսկ վիրավոր մեծահասակ կինը գյուղապետի մայրն է, ով քաշքշոցի ընթացքում է վայր ընկել և ստացել վնասվածք։ Գ․ Շամշյանի տեղեկություններով ծեծկռտուքի մասնակիցները վարչական ղեկավարի ազգականներն են և ոստիկաններն ու քննիչները, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզի և Թալինի բաժնի աշխատակիցները դեպքի մանրամասները ամբողջությամբ ճշտել են օպերատիվ տվյալներով և գիտեն նաև կրակոցներ արձակողի ինքնությունը և որ նրանք դեպքի վայր են ժամանել սև գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով։

Նրանք այս պահին ոստիկանության կողմից որոնվում են։