Թեհրանում ցույցեր են տեղի ունեցել ի պաշտպանություն Պաղեստինի

Մանրամասներ
իրան

Իրանի մայրաքաղաք Թեհրանի բնակիչները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո զանգվածային ցույցեր են անցկացնում քաղաքի փողոցներում՝ ի պաշտպանություն Պաղեստինի։

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իրանի քաղաքացիների երթն անցնում է Թեհրանի կենտրոնական փողոցներով։ Ցուցարարները ծածանում էին Պաղեստինի կամ լիբանանյան «Հեզբոլլահի» դրոշները:

ՀԱՄԱՍ շարժումը Հանիեի մահվան մեջ մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին ու հայտարարել, որ հարձակումն անպատասխան չի մնա: