«Ո՞ւր են մեր փողերը»․ ԱՄՆ-ում Քարլսոնին առաջարկել են առաջիկա հարցազրույցում հարցնել Զելենսկուն

Մանրամասներ
1

Lրագրող Թաքեր Քարլսոնը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ առաջիկա հարցազրույցի մասին, հաղորդում է Газета-ն։

«Կարծես ստացվեց։ Ուկրաինայի նախագահի հետ հարցազրույց կունենամ։

Մենք փորձում էինք դա անել 2 տարի շարունակ, հատկապես ինտենսիվ աշխատել ենք այդ ուղղությամբ Պուտինի հետ փետրվարյան հարցազրույցից հետո։

Մենք ցանկանում ենք ամերիկացիներին հասցնել հակամարտության մասին այդչափ անհրաժեշտ ինֆորմացիան, որը կփոխի իրենց երկրի դիրքն աշխարհում»,- ասել է Քարլսոնը։

Ամերիկացիները Քարլսոնին առաջարկել են հետևյալ հարցն ուղղել Զելենսկուն՝ «ո՞ւր են մեր փողերը»։