Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ

Մանրամասներ
մակ

Դանիան, Հունաստանը, Պակիստանը, Պանաման և Սոմալին ընտրվել են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի անդամ՝ 2 տարի ժամկետով 2025–ի հունվարի 1–ից, փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Գլխավոր ասամբլեան անդամներին ընտրել է հունիսի  6–ին: 

Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի միակ մարմինն է, որը կարող է ընդունել պարտադիր որոշումներ, ինչպիսիք են, օրինակ, պատժամիջոցների կիրառումը և ուժի կիրառման թույլտվությունը: Այն ունի վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական ​​անդամ՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ–ն:

Մնացած 10 անդամներն ընտրվում են, ամեն տարի հինգ նոր անդամներ են միանում: Դանիան, Հունաստանը, Պակիստանը, Պանաման և Սոմալին կփոխարինեն Էկվադորին, Ճապոնիային, Մալթային, Շվեյցարիային և Մոզամբիկին: