Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց պաշտպանության նախարարությանը հղում անելով հայտնել էին, թե իբր զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում

Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերեւարված զինծառայող Արայիկ Ղազարյանին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակությունից:

Այլ մանրամասներ կոմիտեից չհաղորդեցին:

Նշենք, որ միչ այս պահը կոմիտեի ներկայացուցիչները չէին տեսակցել զինծառայողին:

19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը մարտական դիրքը լքել էր օգոստոսի 12-ին՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց պաշտպանության նախարարությանը հղում անելով հայտնել էին, թե իբր զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, եւ որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»:

Ավելի ուշ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը ադրբեջանական մամուլում զինծառայողի վերաբերյալ տեղեկությունները քարոզչություն որակեց։ Նրա կարծիքով՝ զինծառայողը տեղանքում մոլորվել է։