Մեղրիում հրդեհ է բռնկվել 24 տոննա ամրանով բեռնված իրանական համարանիշներով բեռնատարում

Մանրամասներ
բեռնատար

Այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրիի վարչական տարածքի Տաշտուն գյուղի խաչմերուկում բեռնատար ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհը բռնկվել է իրանական համարանիշներով «Volvo» մակնիշի բեռնատարի առջևի հտավածում։

Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան, որը բեռնված է եղել 24 տոննա ամրանով, դարձել է ոչ շահագործելի։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, ոստիկանները պարզում են, ինչպես նաև պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։