Մանրամասներ՝ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան այցից

Մանրամասներ
պուտին սի ծին

Պեկինում կայացած հանդիպմանը Սի Ծինփինն ու Վլադիմիր Պուտինը դատապարտել են, իրենց խոսքով, «ԱՄՆ-ի ավելի ու ավելի ագրեսիվ պահվածքը» և խոստացել են խորացնել երկու երկրների՝ առանց այդ էլ «սերտ պաշտպանական և ռազմական կապերը»։ Չինաստանի և Ռուսաստանի նախագահները պարտավորվել են ամրապնդել երկկողմ կապերը։ Երկուսի համոզմամբ՝ ԱՄՆ-ն դրսևորում է ագրեսիվ գործելաոճ։ Մանրամասներ է հայտնում «Ամերիկայի ձայնը»։ 

Հիշեցնենք, ԱՄՆ պետքարտուղարն անցած ամիս Չինաստանում էր՝ համոզելու Պեկինին սահմանափակել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն Ծինփինի ներկայացմամբ՝ Չինաստանի ու Ռուսաստանի «հայացքները համընկնում են մի շարք կարևոր հարցերում, այդ թվում՝ Ուկրաինայի, և նրանք կդիմադրեն Արևմուտքի ճնշումներին»:

«Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները ծանր աշխատանքի արդյունք են, և երկու կողմերն էլ պետք է գնահատեն ու զարգացնեն այն։ Չինաստանը պատրաստ է հետամուտ լինել մեր երկրների զարգացմանն ու հզորացմանը և միասին աշխատել՝ ողջ աշխարհում արդարությունը պաշտպանելու համար»,- Պուտինին փոխանցել է Ծինփինը:

Զուգահեռաբար՝ երկու ղեկավարների համատեղ հայտարարության մեջ անհանգստություն է նկատվում «Միացյալ Նահանգների ջանքերի առնչությամբ՝ խախտել ռազմավարական միջուկային հավասարակշռությունը», և «ԱՄՆ գլոբալ հակահրթիռային պաշտպանության» հետ կապված, որն, իբր, «սպառնում է Ռուսաստանին ու Չինաստանին», ինչպես նաև՝ «ԱՄՆ-ի ծրագրերի [առնչությամբ]՝ ստեղծել գերճշգրիտ [ոչ միջուկային] զենքեր»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։