Դինամո ՄՀԿ-ում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Այս տարի մարզիչները հնարավորություն կունենան բողոքարկել մրցավարների որոշումը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Նշվում է, որ բոլոր մարտերը նկարահանվելու են, իսկ բողոքարկման դեպքում լրացուցիչ 3 մրցավարները ևս մեկ անգամ հնարավորություն են ունենալու դիտել մարտն ու կայացնել վերջնական որոշում: Մարտավկան կարող է բողոքարկել մենամարտի ավարտից հետո՝ 15 րոպեի ընթացքում:
0Comments