ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երեւանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամ դադարեցրած ավագանու անդամի մանդատը շնորհեց դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Զախարյանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԸՀ-ն Երեւանի քաղաքապետից ստացված արձանագրությունը քննարկեց փետրվարի 26-ի հերթական նիստում եւ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին Երեւանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու որոշում կայացրեց:
«Հիմք ընդունելով Երեւանի քաղաքապետի 2019թ. փետրվարի 19-ի Երեւան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Գալստյանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին թիվ 4 արձանագրությունը՝ ԿԸՀ-ն արձանագրում է, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամ դադարեցրած ավագանու անդամի մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Վարդանի Զախարյանին»,-հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
0Comments