Մոդել Էլլի Լոթին վաճառքի է հանել մի տեսանյութ, որում սիրով է զբաղվում իր նախկին ընկերոջ՝ հանգուցյալ ամերիկացի ռեփեր Juice WRLD-ի հետ։ Այս մասին, lurer.com-ի փոխանցմամբ, հայտնում է TMZ-ն։
Juice WRLD-ի երկրպագուները չափազանց բացասաբար են արձագանքել դրան։ Սոցցանցերում նրանք Լոթիի արարքն անվանել են անբարոյական և պահանջել են ջնջել տեսանյութը։
Քննադատություններին ի պատասխան՝ Լոթին ասել է, որ իրեն ստիպել են հրապարակել Juice WRLD-ի մասնակցությամբ սեքս-տեսագրությունը։
Աղջկա խոսքով՝ ինքը զայրացած է, որ ստիպված է եղել դա անել։ Ընդ որում, նա կարծում է, որ Juice WRLD-ին դուր կգար տեսանյութի հրապարակումը։
0Comments