Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հայտարարել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հաղթողին։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը:
The Best տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է «Ինտեր Մայամիի» ներկայացուցիչ Լիոնել Մեսսին։
Նշենք, որ մրցանակին հավակնում էին նաև ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։
Նշենք, որ Մեսսին ավելի վաղ արժանացել էր նաև «Ոսկե գնդակի» մրցանակին։
0Comments