Ուկրաինա մատակարարված գերմանական Leopard-2A6 տ 18 տանկերի միայն մի փոքր մասն է մնացել մարտունակ, «կանաչների» կուսակցության փորձագետ Սեբաստիան Շեֆերը կոչ է արել անհապաղ սկսել դրանց նորոգումը, տեղեկացրել է DW-ն։
«Նորոգումը շատ երկար է տեւում, որովհետեւ Լիտվայի նորոգման գործարանում բաղադրիչները չեն բավականացնում»,- dpa գործակալությունը մեջբերել է Շեֆերի նամակը՝ ուղղված Rheinmetall եւ KMW պաշտպանական կոնցեռններին։
Ուկրաինական բանակի՝ «Լեոպարդները» ինքնուրույն նորոգելու փորձերը ավելի են վնասել դրանք։ Սեբաստիան Շեֆերն առաջարկել է ուսումնասիրել, թե ինչպես կարելի է կանխել այս ամենը՝ այդ թվում մեխանիկներին ավելի լավ սովորեցնելու միջոցով։
Գերմանիայի ներկայացուցիչը մարտին, երկարատեւ տատանումներից հետո, Ուկրաինային էր հանձնել բունդեսվերի 18 Leopard-2 տանկ։ Այդ տեխնիկան Կիեւին էր տրամադրվել ռուսական ագրեսիայի հետմղման ծրագրի շրջանակում։ Ուկրաինա մատակարարված գրեթե բոլոր «Լեոպարդները» մարտական վնասվածքներ են ստացել եւ խիստ մաշվել են ինտենսիվ կրակի եւ շատ օգտագործվելու պատճառով։
0Comments