Բենզինի գինն առաջիկայում կբարձրանա։ Այս մասին այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ, «Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանը։
Հարցին, թե ինչո՞ւ է բարձրանալու, Բեգլարյանն ասել է. «Որովհետեւ միջազգային գները շատ ուժեղ բարձրանում են ու արդեն մոտ 10 օրվա ընթացքում գրեթե 70-80 դոլար բարձրացել է: Անպայման բարձրանալու է»:
Նշենք, որ տարեսկզբին բենզինի գինը նվազել էր՝ հասնելով 400 դրամի, ներկայումս ավտոբենզինի մեկ լիտրն արժի 420 դրամ:
0Comments