Այսօրվա մամուլիս ասուլիսի ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 20 մլն հատ ավելի ՀԴՄ կտրոն է տպվել:
Դավիթ Անանյանն ասել է, որ թեև ԶԼՄ-ներում նշվել է, թե մինչև 58.5 մլն շրջանառություն ունեցող ընկերությունների համար ևս պարտադիր է դարձել նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրումը, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Բազմաթիվ ընկերություններ դիմել են ՊԵԿ-ին` հին սերնդի ՀԴՄ-ներ շահագործելու համար և ստացել համաձայնություն:
0Comments