Կիևը հեռակա կարգով դատապարտել է Արմեն Գասպարյանին

Մանրամասներ
Արմեն Գասպարյան

Կիևի դատարանը Ռուսաստանի պատմա-ռազմական ընկերության կենտրոնական խորհրդի անդամ Արմեն Գասպարյանին հեռակա կարգով դատապարտել է 10 տարվա ազատազրկման, հայտնում է ուկրաինական «Ուկրինֆորմ» գործակալությունը։

Մայրաքաղաքի Շևչենկոյի շրջանային դատարանը ռուսաստանցուն մեղավոր է ճանաչել, ի թիվս այլնի, Ուկրաինայի չկայացվածության մասին մեղադրանքներ հնչեցնելու համար և նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման, հայտնում է գործակալությունը։