Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել G20-ի առաջնորդներին կատարել Ռուսաստանի պահանջները՝ կապված հացահատիկի գործարքի հետ: Բանակցությունները տեղի են ունեցել G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, հայտնում են աղբյուրները։
«Էրդողանը կոչ է արել G20-ի մի քանի ղեկավարների կատարել հացահատիկի գործարքի վերաբացման վերաբերյալ Ռուսաստանի որոշ պահանջները:
Դա կնվազեցնի պարենային ապրանքների համաշխարհային գները»,- գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին:
Ավելի վաղ Էրդողանը մեկնել էր Սոչի՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար։ Ռուսաստանի նախագահն ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը կվերադառնա հացահատիկի գործարքին, հենց որ Արևմուտքը կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները։
0Comments