Ռուսաստանը տեղեկություններ Սև ծովում «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարները խափանելու փորձերի մասին։ նման հայտարարություն է արել Սերգեյ Լավրովը, գրում է kommersant.ru-ն:
«Փորձ է արվել հարձակվել ռազմանավերի վրա, որոնք պարեկում էին «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարի երթուղին։ Սև ծովի այս տարածքներում պարեկություն է սկսվել, քանի որ տեղեկություններ կան, որ դրանք փորձում են պայթեցնել այնպես, ինչպես պայթեցրել են «Հյուսիսային հոսքերը»»,- հավելել է Լավրովը:
«Երկնագույն հոսք» և «Թուրքական հոսք» գազատարների միջոցով «Գազպրոմը» Թուրքիային գազ է մատակարարում Սև ծովով։ «Երկնագույն հոսք»-ի ընդհանուր երկարությունը 1,2 հազար կմ է, թողունակությունը՝ 16 միլիարդ խորանարդ մետր գազ տարեկան: «Թուրքական հոսք»-ի երկարությունը 1,1 հազար կմ է, թողունակությունը՝ 15,75 միլիարդ խորանարդ մետր գազ տարեկան:
Փորձում են պայթեցնել «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարները. Լավրովն ասել է, որ Ռուսաստանը տեղեկություններ ունի
Մանրամասներ
![լավրով](/sites/default/files/styles/original_scaled/public/2023-09/%D5%AC%D5%A1%D5%BE%D6%80%D5%B8%D5%BE-%D5%B6%D5%B8%D6%80%2C.jpg?itok=CN_u1ElE)
0Comments