Էրդողանը սեպտեմբերի 8-ին Ռուսաստանում կհանդիպի Պուտինի հետ. Bloomberg

Մանրամասներ
էրդողան պուտին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին ամերիկացի լրագրողների հետ զրույցում հայտնում են թուրք պաշտոնյաները։

«Ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ շաբաթ Ռուսաստանում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ։

Էրդողանը, հնարավոր է, սեպտեմբերի 8-ին մեկնի Ռուսաստան»,- գրում են Bloomberg-ի լրագրողները՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաների ենթադրյալ կանխատեսումները։