Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ

Մանրամասներ

Բրիտանական հանրային առողջության գործակալությունը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է BA.2.86 կորոնավիրուսի նոր տարբերակը, որը բնութագրվում է մեծ թվով մուտացիաներով, գրում է РИА Новости-ն։

Գործակալությունն ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունում օգոստոսի 18-ին կորոնավիրուսի նոր տարբերակ է հայտնաբերվել։

Հայտարարության մեջ ասվում է, որ մինչ այժմ հայտնաբերվել է COVID-19-ի նոր շտամով վարակվածության միայն մեկ դեպք: Նրանք շեշտել են, որ նա վերջերս չի ճանապարհորդել։

Կորոնավիրուսի նոր տարբերակն ունի «մեծ թվով մուտացիաներ», սակայն գործակալությունը դեռ չունի բավարար տվյալներ՝ որոշելու օրգանիզմի իմունային պատասխանի չափը և հիվանդության ծանրությունը։ Ինչպես գրում է Guardian թերթը, նոր տարբերակն ունի «30-ից ավելի մուտացիաներ»: