Զելենսկու օրերը հաշված են․ Ջոնսոն

Մանրամասներ

Միացյալ Նահանգները մտադիր է ֆիզիկապես հեռացնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և մեղադրել Ռուսաստանին նրա մահվան համար։ Հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության / գործակալության նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը Dialogue Works յություբյան ալիքին տված հարցազրույցում։

«Արևմուտքը ցանկանում է այս կամ այն կերպ վերացնել Զելենսկիին, ուստի փորձում է դրա համար մեղադրել Ռուսաստանին, որպեսզի պատասխանատվություն չկրի նրա սպանության համար»,- ասել է փորձագետը։

ԿՀՎ-ի նախկին գործակալի խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդին երկար ժամանակ չի մնացել։ «Նրա օրերը հաշված են»,- ասել է Ջոնսոնը։