Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը վերսկսված է

Մանրամասներ

Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը վերսկսված է:

Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ տոմսեր ձեռք բերել ցանկացողների ահռելի մեծ քանակով պայմանավորված՝ ՀՖՖ տոմսերի վաճառքի պաշտոնական կայքը դադարեցրել էր իր գործունեությունը. կայքում միաժամանակ մոտ 5000 օգտատիրոջ գտնվելը և տոմս ձեռք բերելու փորձերը հանգեցրել էին կայքի խափանմանը:

«Այժմ tickets.ffa.am-ն անցել է իր բնականոն աշխատանքին: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար կայքը ծանրաբեռնվածության դեպքում կծանուցի օգտատերերին, որ տվյալ պահին հնարավոր չէ գնում կատարել և պետք է սպասել մինչև որոշ օգտատերեր կատարեն գործարքը և դուրս գան կայքից:

Սիրելի՛ երկրպագուներ, շնորհակալ ենք ըմբռնումով մոտենալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: