Պաղեստինի նախագահն աջակցություն է հայտնել Պուտինին

Մանրամասներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել պաղեստինցի իր գործընկեր Մահմուդ Աբասի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

Աբբասն ասել է որ սատարում է Ռուսաստանի իշխանությունների գործողությունները հունիսի 24-ին Եվգենի Պրիգոժինի և նրա «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ապստամբության ժամանակ։ Զրույցը կայացել է պաղեստինյան կողմի նախաձեռնությամբ։

«Պաղեստինի առաջնորդը հայտարարել է իր լիակատար աջակցությունը հունիսի 24-ի իրադարձությունների ժամանակ ձեռնարկված սահմանադրական կարգի և օրենքի գերակայության պաշտպանությանն ուղղված Ռուսաստանի ղեկավարության գործողություններին։ Փոխադարձ տրամադրվածություն է արտահայտվել ռուս-պաղեստինյան ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա առաջընթաց զարգացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կրեմլի մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ Աբասի հետ խոսակցության ընթացքում Վլադիմիր Պուտինը հաստատել է «պաղեստինա-իսրայելական հակամարտության արդար և կայուն լուծմանը նպաստելու իր մտադրությունը»։