Տելեգրամյան ալիքների հաղորդմամբ՝ Պրիգոժինի կողմն է անցել ՌԴ ԶՈւ 217-րդ գվարդիական օդադեսանտային գունդը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել էր, որ «Վագները» մի քանի ժամվա ընթացքում 6-7 ուղղաթիռ է ոչնչացրել, այսինքն՝ ՌԴ ՊՆ-ն գործ ունի ոչ թե թեթև հետևակային ստորաբաժանման, այլ լիարժեք զինված ու բարձր պատրաստականություն ունեցող ուժի հետ:
«Վագներականներն արդեն հասցրել են հաղթել ՌԴ ներքին զորքերի հետ մի քանի առճակատումների ժամանակ:
Հայտնի է, որ ներքին զորքերի աշխատակիցները թողել են զենքն ու փախել: Եվ դա բնական է, քանի որ Ուկրաինայում «Վագները» հինականում միշտ կատարել է իր առջև դրվող խնդիրները՝ գրավելով մի շարք քաղաքներ:
ՌԴ բոլոր մյուս ստորաբաժանումներին դժվար է դիմանալ պրոֆեսիոնալ վարձկանների հետ առճակատմանը»,- ասել է Արեստովիչը:
0Comments