Իսպանիան նվաճեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի գավաթը։
Հիմնական ու լրացուցիչ ժամանակների ավարտից հետո 11-մետրանոց հարվածաշարով Կարմիրները 4-5 հաշվով հաղթանակ տարան։
Սա հավաքականի առաջին ոսկե մեդալն է այս մրցաշարում։
11-մետրանոցներում հաղթական հարվածը կատարեց Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը։ Խորվաթիայի հավաքականից դարպասը չկարողացան գրավել Լովրո Մայերն ու Բրունո Պետկովիչը, իսկ Իսպանիայից՝ Այմերիկ Լապորտը։
2018/19 մրցաշարում ոսկե մեդալը նվաճել էր Պորտուգալիայի հավաքականը, իսկ 2020/21-ում՝ Ֆրանսիան։
0Comments