ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 3-րդ տեղի համար խաղում Իտալիան հաղթեց Նիդեռլանդների հավաքականին ու գրավեց 3-րդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ։
Նարնջագույնների կազմում գոլի հեղինակներն դարձան Ստեվեն Բերգվեյնն (68') ու Ջորջինիո Վեյնալդումը (89')։
Իտալիայի կազմում գոլեր խփեցին Ֆեդերիկո Դիմարկոն (6'), Դավիդե Ֆրատտեզին (20')։ Յուվենտուսի խաղացող Ֆեդերիկո Կիեզայի (72') գոլը դարձավ հաղթականը։
Մարցաշարն անց է կացվում Նիդեռլանդներում։
Այսօր եզրափակիչում Խորվաթիան կխաղա Իսպանիայի դեմ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։
0Comments