Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ը մասնակցել է Trooping the Colour իր առաջին արարողությանը որպես միապետ. դա ռազմական հանդիսություն է, որով նշվում է նրա տարեդարձը, տեղեկացրել է ВВС-ն։
Չառլզը ձիուն հեծած անցել է զորքերի առջեւով Հեծելազորի գվարդիայի շքերթում, ընդունել է թագավորական հրավառությունը։
Շքերթին մասնակցել են ավելի քան 1 400 զինվոր, 200 ձի եւ հարյուրավոր բանակային երաժիշտներ։
Միջոցառման գագաթնակետը լինելու է «Կարմիր նետերի» թռիչքը, որին թագավորական ընտանիքը հետեւելու է Բուքինգհեմյան պալատի պատշգամբից։
0Comments