Աշխարհում առնվազն 20 մլն մարդ է մահացել COVID-ից. ԱՀԿ ղեկավար

Մանրամասներ

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում առնվազն 20 միլիոն մարդ է մահացել COVID-ից:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ՝ նշելով, որ պաշտոնական տվյալները խոսում են 7 միլիոն մահացածների մասին:

«2020 թվականից ի վեր COVID 19-ից պաշտոնապես մահացել է մոտ 7 միլիոն մարդ, բայց իրական թվերը շատ ավելի բարձր են։

Խոսքը առնվազն 20 միլիոն մահացածների մասին է», – ասել է նա: