ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի հայրենակիցներ։ Ապրիլի 11-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում «Միասին» հասարակական-քաղաքական շարժումը հրավիրել է հանրահավաք։
Օրակարգում 2 հարց ունենք՝ Արցախի ճանաչումը և օրվա իշխանությունների հեռացումը։
Մենք դրան հասնելու ենք։
Հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, «Ազատություն» կուսակցության անդամներ, սոցցանցերի ընկերներ, եկեք, միացեք մեզ»:
0Comments