Ոստիկաններն արցունքաբեր գազ ու մահակներ են կիրառել Փարիզում ցուցարարներին ցրելու համար
Ֆրանսիայի մայրաքաղաքում ընթանում է կենսաթոշակային բարեփոխումների դեմ 11-րդ բողոքի ակցիան։ Դրան մասնակցում է մի քանի տասնյակ հազար մարդ։
Երթի մեկնարկից անմիջապես հետո «սև դաշինք» շարժման արմատականները սկսեցին վիրավորական արտահայտություններ բղավել ոստիկանների հասցեին, հրկիզել աղբամանները և աղբ ու ապակե շշեր նետել իրավապահների վրա։
Ուժայինները բերման են ենթարկել առնվազն 20 մարդու, մի քանի ոստիկան վիրավորվել է։
0Comments