Զինված հարձակում` Բոսնիայի դպրոցներից մեկում, հաղորդվում է 3 զոհի մասին

Մանրամասներ
4

Բոսնիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սանսկի Մոստ քաղաքի միջնակարգ դպրոցում զինված հարձակում է տեղի ունեցել, 3 մարդ զոհվել է, ևս մեկը՝ ծանր վիրավորվել։

Տեղի ոստիկանությունից «Ազատության»-ը հայտնել են, որ հարձակվողը դպրոցի աշխատակից է, հրացանով կրակել է դպրոցի ևս երեք աշխատակցի վրա։

Աշակերտների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան, զոհերի թվում է դպրոցի տնօրենը։

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի ժամանակ հարձակվողը փորձել է ինքնասպան լինել, սակայն չի հաջողվել, նա ծանր վնասվածքներով տեղափոխվել է Բանյա Լուկայի համալսարանական հիվանդանոց։