Ուկրաինան պետք է անցնի հարձակման հենց հիմա, քանի որ զենքն ու օգնությունը Վաշինգտոնից և Եվրոպայից ազատ են հոսում. Սպիտակ տուն

Մանրամասներ

Սպիտակ տունը վստահ է, որ Ռուսաստանը շուտով կանցնի հարձակման։ Այս կապակցությամբ ԱՄՆ պնդում է, որ Ուկրաինան ամրապնդի իր հաջողությունները մարտի դաշտում և սկսի սեփական հակահարձակումը։

Սպիտակ տունը, բազմաթիվ պաշտոնյաների միջոցով, Զելենսկու թիմին խորհուրդ է տվել նախապատրաստվել հարձակման հենց հիմա, քանի որ զենքն ու օգնությունը Վաշինգտոնից և Եվրոպայից ազատ են հոսում, գրում է Politico-ն։

Ռուսաստանը դեռևս վերահսկում է Ուկրաինայի գրեթե 20%-ը, և հակամարտությունը վերածվել է դաժան սպառման պատերազմի: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինան գրավելու իր ցանկությունից շեղվելու նշաններ ցույց չի տալիս, ասում են ԱՄՆ պաշտոնյաները:

«Ըստ ԱՄՆ հետախուզության՝ Պուտինը կարծում է, որ չնայած իր բանակի անհաջողություններին, Ռուսաստանը դեռևս ունի երկու վճռական առավելություն՝ մարդուժ և ժամանակ։ Պուտինը վստահ է, որ կարող է հասնել Արևմուտքի դիմադրության անխուսափելի սահմանափակմանը», ասվում է հրապարակման մեջ։