Ֆեյքերի ՊՈԱԿ-ում` դեռևս որպես փորձագետ գրանցված և «Հայաստան» դաշինքի սիրելի նաիրի հոխիկյանին
«Հայաստան» դաշինքի բոլոր միջոցառումների պարտադիր հրավիրյալ Նաիրի Հոխիկյանը երեկ հերթական անգամ գրել էր, որ հայկական քաղաքական դաշտի հիմնական խնդիրը Քոչարյանն ու Սարգսյանն են: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ Հոխիկյանի պահվածքը, նվազագույնը, «Հայաստան» դաշինքի պարագայում մեգա արդար է (անձամբ ես բազմիցս զգուշացրել եմ, որ դրան հրավիրելը մեծագույն սխալ է, բայց երևի սխալ եմ արել): Անդրադառնամ Հոխիկյանի ասածի և պահվածքի միջև առկա բարոյական խզմանը: Ուրեմն, մարդ ինչքան բարոյազուրկ պետք ա լինի, որ մաքսիմալ օգտագործի Քոչարյանի ռեսուրսը, միաժամանակ վստահ լինելով, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դաշտի միակ պրոբլեմն են: Ինչքան պետք ա լինես էդմոնմարուքյան, որ լինելով տիտղոսային ընդդիմության մի թևի սիրելին (որոշների պարագայում՝ հերոսը), դուրս գաս ու ասես, որ էդ ընդդիմության լիդերներն էս վիժվածքից ազատվելու խոչընդոտն են: Կամ, ինչքան բարոյական հակադրություն պետք ա լինի ներսումդ, որ ասես` նոր ընդդիմություն ա պետք ու էսքան ազատ դաշտում քո մեծությամբ էդ անտերը չձևավորես, այլ գնաս էդ գլխավոր խանգարողներից մեկի հրավիրած միտինգին ելույթ ունենաս:
Քոչարյանի մասով բան չունեմ ասելու, նվազագույնը, նրա համար, որ Նաիրին իրանց սիրելին ա ու երևի իրանք հաջորդ միջոցառման շրջանակներում Նաիրիին կասեն ինչն ինչոց ա, բայց Սերժ Սարգսյանի մասով Նաիրին ղալաթ ա անում: Սերժ Սարգսյանը ոչ թե իշխանության, այլ իշխանափոխության ձգտող ամենածանրակշիռ քաղաքական գործիչն ա դաշտում, ու էս փաստի հետ անհաշտ մրցակիցներ են նիկոլները, Հայաստանում իշխանափոխության փոխարեն իշխանության ձգտող ուժերն ու քո նման ՊՈԱԿ-ի «փորձագետները»:
Հ.Գ. Ի դեպ, Նաիրի Հոխիկյանը ոչ միայն ակտիվ «Սերժ մերժող» էր, ոչ միայն կարապետյան վովայի մտերիմն ու ֆավորիտը, այլև ֆեյքերի ՊՈԱԿ-ում «փորձագետ» էր ու մինչ օրս նրա անունը կա ֆեյքերի ՊՈԱԿ-ին պատկանող Օրբելի կենտրոնի փորձագետների ցուցակում: Հաջորդ միջոցառմանը Նաիրիին հրավիրելուց ու պատվավոր ձայն տալուց սա հաշվի առեք որպես առաջատար ընդդիմություն:
Նարեկ Սամսոնյան
0Comments