Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Գեղարքունիքում 15 զինծառայողի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել․ «Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին։
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։
Այս ծանր պահին մեր եղբայրների հետ կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»։
Հիշեցնենք, որ զորամասի տարածքում հրդեհ բռնկման հետևանքով 15 զինծառայող է զոհվել, 7 զինծառայող վիրավոր է։
0Comments