Արմեն Փամբուխչյանը՝ Ներքին գործերի նախարարի թեկնածու

Մանրամասներ
ա

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ազգային ժողովը դեկտեմբերի 17-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ արտահերթ նիստում, 67 կողմ, 6 դեմ ձայնով, ընդունեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:

Այսպիսով, ըստ ընդունված նախագծի, Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը։ ՆԳՆ ենթակա մարմիններ կլինեն Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը: Այս օրերին շրջանառվում են նորաստեղծ Ներքին գործերի ապագա նախարարի տարբեր անուններ: Նրանց թվում է նաև ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարար Արմեն Փամբուխչյանը, ում ղեկավարած կառույցը լուծարվելու է:

ArmLur.am-ն ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից փորձել է ճշտել՝ նախարար Փամբուխչյանը նոր պաշտոնի առաջարկ ստացել է, թե ոչ: Ի պատասխան վերջինը նշել է. «Ձեր բարձրացված հարցերի շուրջ քննարկում չի եղել»:

Մանրամասները՝ թերթի համարում: