«Ուկրէներգո»-ն արտակարգ դրություն է հայտարարել

Մանրամասներ
ա

«Ուկրէներգո» ազգային ընկերությունն արտակարգ դրություն է հայտարարել, հայտնում է Strana.ua-ն։

Նշվում է, որ նման որոշում է կայացվել ինտեգրված էներգահամակարգի սպառման ավելի քան 50%-ի կորստի պատճառով։ Սա նշանակում է համակարգային վթարային ռեժիմի սկիզբ, նշել է ընկերությունը։

«Ուկրէներգո»-ն նաև հայտնել է, որ Ուկրաինայի էներգետիկ համակարգը դեռևս զգալի հզորության պակաս է զգում:

Ընկերությունից պարզաբանել են, որ այս պահին ՋԷԿ-երի հզորությունը լիարժեք օգտագործելն անհնար է, դրանց աշխատանքը վերսկսելու համար լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ։

Ուկրաինայի բոլոր շրջաններում դեկտեմբերի 16-ի առավոտյան օդային տագնապ է հայտարարվել։ Քաղաքացիներին զգուշացնում են հրթիռային հարվածների մասին։ 

Երկրի նախագահի գրասենյակում արձագանքել են Ուկրաինային հասցված հերթական զանգվածային օդային հարձակմանը՝ հայտարարելով, թե ռուսները «ինչպես բարդույթավորված անհաջողականեր եղել են, այդպես էլ կմնան»: Այս մասին ասել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

Հրթիռային հարձակման հետ կապված՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հարցրել՝ արժե՞ արդյոք ավելի հետաձգել Արևմուտքի կողմից Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը։

Դեկտեմբերի 16-ին ռուսական կողմը, ընդհանուր առմամբ, Ուկրաինայի տարածքի ուղղությամբ ավելի քան 60 հրթիռ է արձակել։

Ինչպես հեռուստաեթերում հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մամուլի քարտուղար Յուրի Իգնատը, Տու-95 ինքնաթիռներից արձակվել են Խ-555 և Խ-101 հրթիռներ։ Գրանցվել է նաև Սև ծովից «Կալիբր»-ների և Ս-300 հրթիի վթարման պատճառով ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի անջատումներ են առաջացել։