Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի և չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ

Մանրամասներ
ա

Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Հաշվի առնելով մեր երկրում և Արցախում առկա իրավիճակը, հարգելով Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը՝ Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի, և չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ, իսկ նախատեսված գումարը կտրամադրվի Մասիս համայնքից Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների ընտանիքներին: Վստահ ենք, որ մեր բնակիչները ըմբռնումով կմոտենան այս որոշմանը: Խաղաղություն մեր երկրին։