Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Պյոտր Զիելինսկին մեկնաբանել է Ֆրանսիայի հավաքականից կրած պարտությունը (1:3) Կատարում ընթացող ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչ խաղում։
«Լեհաստանի հավաքականն ավելի լավ տեսք ուներ ֆրանսիացիների հետ խաղում: Ափսոս, որ չկարողացանք իրացնել մեր հնարավորությունները, որոնք ստեղծվեցին առաջին խաղակեսում։
Կարծում եմ՝ մենք կարող էինք շրջել խաղը, եթե բացեի խաղի հաշիվը: Ափսոս, որ մենք այսքան շուտ ավարտեցինք ելույթը մրցաշարում»,- ասել է Զիելինսկին Przeglad Sportowy-ին տված հարցազրույցում։
Աշխարհի 2022 թվականի առաջնության քառորդ եզրափակիչում Ֆրանսիան կմրցի Անգլիայի հետ։ Հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 10-ին:
0Comments