Գողերը ներխուժել են գերմանական Մանհինգ կոմունայի կելտահռոմեական թանգարան և ինը րոպեում հանել հարյուրավոր հին ոսկյա մետաղադրամներ՝ 1,6 միլիոն եվրո արժողությամբ, հայտնում է AP-ն։
Բավարիայի քրեական ոստիկանության ղեկավարի տեղակալ Գվիդո Լիմերն ասել է, որ գիշերը հարձակվողները կտրել են հեռահաղորդակցության կենտրոնի մալուխները թանգարանից մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Մշակութային հաստատությունում անվտանգության համակարգերն արձանագրել են դռան բացումը գիշերվա մեկից հետո։ Ինը րոպե անց գողերը լքել են թանգարանը։
Այս ընթացքում նրանք կոտրել են ապակիներն ու տարել գանձերը։ Բավարիայի գիտության և արվեստի նախարար Մարկուս Բլյումեն ասել է, որ, դատելով ապացույցներից, աշխատել են պրոֆեսիոնալներ։
«Ակնհայտ է, որ դուք չեք կարող պարզապես մտնել թանգարան և գողանալ գանձերը: Սա լավ հսկվող օբյեկտ է, և կասկածներ կան, որ գործ ունենք կազմակերպված հանցավորության հետ»,- ասել է նա։
Գողացված մետաղադրամները մեծ արժեք են ներկայացնում ինչպես Մանհինգի բնակիչների, այնպես էլ ամբողջ Եվրոպայի հնագետների համար։ Մեղադրամները թվագրվում են մ.թ.ա. 100 թվականին:
9 րոպեում գողացել են 1,6 միլիոն եվրո արժողությամբ գանձեր
Մանրամասներ
0Comments